OTHER MOOD-ը ստեղծված է Z.G.EST հայկական կանացի հագուստի ապրանքանիշի կողմից, որպես բրենդի երկրորդ գիծ՝ ուղղված նորաձև և ժամանակակից կանանց։ Other Mood, անգլերենից թարգմանաբար նշանակում է «Այլ տրամադրություն»։ Այլ տրամադրություն, որովհետև բրենդը ստեղծվել է Հայաստանի համար շատ դժվար ժամանակահատվածում և ընկալելով դժվար պահին պոզիտիվ Էմոցիաների կարևոևությունը, որոշեցինք ստեղծել այլ տրամադրություն՝ փոխանցելով մեր դիզայներների և ոճաբանների ամեն ինչում գեղեցիկը տեսնելու ունակությունը մեր ստեղծած հագուստին և մեր հաճախորդներին։ Կրելով Other Mood՝ կինը պարուրվում է գեղեցիկով և հարմարավետությամբ՝ լինելով միշտ նորաձև, հմայիչ և ցանկալի։
Բրենդի ոճը մինիմալիստական է և ներառում է ինչպես բազային հագուստ, այնպես էլ ուլտրա-թրենդային մոդելներ։ Առաջարկում ենք զգեստներ, որոնք հեշտ համատեղելի են միմյանց հետ։ Հավաքածուներում համակցված են հարմարավետ մոդելները կանացի սլացիկ զգեստների հետ, որոնք կարելի է կրել թե' առօրյա և թե' տոնական լուքերում։
Գլխավոր առավելությունն այն է, որ բոլոր հավաքածուները ներառում են տվյալ պահի համաշխարհային նորաձևության ամենաթրենդային մոդելները, որը Ձեզ տալիս է այն վստահությունը, որ Other Mood-ից գնված հագուստով Դուք միանշանակ նորաձև տեսք կունենաք։ Մենք առաջարկում ենք ոճաբանի անվճար ծառայություն, որը կօգնի Ձեզ ընտրել հենց Ձեր կազմվածքին և էությանը համահունչ հագուստ։ Ոճաբանի հետ հանդիպելու համար անհրաժեշտ է ամրագրել ժամադրություն մեր շոու-ռում այցելելու համար՝ զանգահարելով 0037441201203 հեռախոսահամարով։
Մենք առաջարկում ենք անվճար առաքում և վերադարձ Հայաստանի ամբողջ տարածքում։ Ընդ որում, կայքից կարող եք ընտրել մինչև 10 մոդել և մենք սիրով կառաքենք և կսպասենք 15 րոպե, որպեսզի Դուք կատարեք ընտրություն։
Բրենդի տեսլականն է ստեղծել նորաձևության օնլայն վաճառքի նոր ձևաչափ, որը արագ աճի միջոցով լայն միջազգային տարածում կստանա։
Բրենքի առաքելությունն է օգնել կանանց լինել գեղեցիկ և թրենդային՝ անկախ տարիքից և կազմվածքից և այդպիսով տարածել գեղեցիկ տրամադրություն։
Ստեղծե՜նք “ԱՅԼ ՏՐԱՄԱԴՐՈՒԹՅՈՒՆ” միասին։