Ներածություն
Սույն պայմանագիրը պարունակում է ամբողջական Պայմաններ և դրույթներ, որոնք կիրառելի են Ձեզ համար`գրանցվելուց և Other Mood-ում գնում կատարելուց հետո: Այս համաձայնագիրը նկարագրում և ընդգրկում է մեր և Ձեր միջև ամբողջական պայմանավորվածությունը, և փոխարինում է բոլոր նախկին կամ ընթացիկ համաձայնագրերին, ներկայացուցչություններին, երաշխիքներին և փոխըմբռնումներին Other Mood-ի վերաբերյալ: Այս պայմանավորվածության մեջ փոփոխություններ կարող են կատարվել մեր կողմից ժամանակ առ ժամանակ՝ առանց վերջինիս մասին հատուկ ծանուցման: Other Mood-ում տեղադրված պայմաններն արտացոլում են սույն պայմանագիրը, որին պարտադիր է ծանոթանալ նախքան մեր էլեկտրոնային խանութում գնում կատարելը:
Վճարներ
Ապրանքի դիմաց վճարումը ընդունվում է Visa կամ Mastercard քարտերով: Եթե վճարման նախընտրելի եղանակը հաշիվ-ապրանքագրով է, ապա ապրանքագրերը վճարվում են համաձայնեցված ժամանակահատվածում: Other Mood-ը կարող է ՊԱՏՎԵՐԸ չեղյալ համարել կամ մերժել ըստ իր հայոցողության, որի մասին հաճախորդը պատշաճ կծանուցվի: Other Mood-ը պատասխանատվություն չի կրում տպագրական կամ այլ սխալների համար, և մենք մեզ իրավունք ենք վերապահում չեղյալ համարել այդպիսի սխալներից բխող ցանկացած պատվեր:
Կորուստի ռիսկ
Բոլոր ապրանքներն ապահովագրված են առաքման պայմանագրին համապատասխան: Ծանրոցը կորած է հայտարարվում, եթե առաքման հետաձգումը հասնում է մինչև երկու ամիս: Կորած ծանրոցի դեպքում մեր կապալառուն կտեղեկացվի, և մի շարք ուսումնասիրություններից հետո, եթե ծանրոցը դեռ չկա, դուք կփոխհատուցվեք ձեր պատվերի ամբողջ գումարի համար: Հաճախորդը միշտ ունենալու է փոխանակում խնդրելու հնարավորություն ՝ կախված ապրանքի առկայությունից:
Արժեք և նկարագրություններ
Ապրանքների համար othermood.com և othermood.am կայքում ցուցադրված գները ներկայացնում են մանրածախ ամբողջ գինը: Մենք չենք երաշխավորում, որ ապրանքի նկարագրությունը կամ այս կայքի այլ բովանդակությունը ճշգրիտ, ամբողջական, հուսալի, ընթացիկ կամ առանց սխալների է: Եթե մեր կայքում առաջարկվող ապրանքն այնպես չէ, ինչպես նկարագրված է, Դուք ունեք հնարավորություն այն չօգտագործված վիճակում վերադարձնելու: Կայքում առաջարկվող ապրանքները ներկայացված են կայքում իրական արտադրանքի թվային լուսանկարների տեսքով: Ներկայացման և իրական ապրանքների միջև փոքր տարբերությունները չեն որակվում որպես պատվիրված ապրանքների թերություն, ներառյալ գունային փոքր տարբերութունները։
Other Mood-ը պատասխանատվություն չի ստանձնում տուրքերի և հարկերի համար, որոնք կարող են տարածվել առաքման երկրում։
Խարդախություն
Կեղծ գործողությունները խիստ վերահսկվում են մեր կայքում, և եթե խարդախություն է հայտնաբերվում, Other Mood-ը կօգտագործի մեզ հասանելի բոլոր միջոցները, և դուք պատասխանատու կլինեք այդ կեղծ գործողություններից բխող բոլոր ծախսերի և դատական վճարների համար:
Խթանման կոդը
Խթանման կոդերն ունեն վավերականության տարբեր ժամանակահատվածներ և կիրառելի են կայքում հասանելի ցանկացած ապրանք գնելու համար: Վավերության ժամկետը որոշելու համար խնդրում ենք ստուգել խթանման կոդը պարունակող փաստաթուղթը: Խթանման կոդերի փոխանակումները կամ փոխհատուցումները անթույլատրելի են: Other Mood-ը չի կարող պատասխանատվություն կրել խթանման կոդերի խարդախ կամ ոչ լիազորված օգտագործման համար:
Other Mood-ը- ն իրեն իրավունք է վերապահում չեղյալ համարել կամ արգելափակել խթանման կոդը, եթե դա անհրաժեշտ համարվի իրավական պատճառներից ելնելով, օրինակ ՝ խթանման կոդը կորցնելու կամ չարաշահման դեպքում: Դուք անմիջապես կտեղեկացվեք խթանման կոդը չեղարկելու կամ արգելափակելու դեպքում:
Իրավունքների ճանաչում
Դուք սույնով ընդունում եք, որ Մտավոր սեփականության իրավունքները պաշտպանված են: Դուք սույնով համաձայնում եք, որ չեք կրկնօրինակելու կայքում ներկայացված ապրանքները սեփական օգտագործման կամ երրորդ անձանց հանձնելու նպատակով։
Կարգավորող դրույթներ
Սույն պայմանանագիրը կարգավորվում և մեկնաբանվում է Հայաստանի Հանրապետության օրենսդրության ներքո՝ առանց օրենքների բախման սկզբունքների որևէ հղման: Ցանկացած վեճ, հակասություն կամ տարբերություն կարգավորվում և լուծվում է ՀՀ օրենսդրությամբ