Վճարման կարգը
othermood.am/com-ում վճարումները ընդունում են երկու եղանակով` առցանց կամ առձեռն: Առաքման եղանակը ընտրվում է պատվերը ձևակերպելիս։ Առցանց վճարումները կատարվում են Ամերիաբանկ ՓԲԸ վճարային համակարգի միջոցով: Սպասարկվում են ARCA, Visa և Master Card քարտերը: Կանխիկ վճարումները իրականացվում են առաքման պահին` ՀՀ դրամով: Կանխիկ վճարման եղանակը գործում է միայն Հայաստանի Հանրապետությունում իրականացվող առաքումների դեպքում։
Հսկիչ - դրամարկղային մեքենաների կիրառումը պարտադիր չէ հեռակա՝ էլեկտրոնային հաղորդակցություն ապահովող կապի կամ հեռուստատեսային խանութների միջոցով վաճառքի իրականացման գործունեության մասով /Հիմք17.06.16 ՀՕ-116-Ն /
Առաքման կարգը
Կայքում նշված գինը չի ներառում առաքման ծախսերը: Երևանում և Հայաստանի Հանրապետքության այլ բնակավայրեր պատվերի առաքման արժեքը կազմում է 0 ՀՀ դրամ։ Երևանում առաքումն իրականացվում է պատվերը ստանալու պահից երեք աշխատանքային օրվա ընթացքում։ Հայաստանի մարզեր առաքումն կարող է տևել մինչև 7 օր։
Միջազգային առաքումը տևում է մինչև քառասուն օր։ Միջազգային առաքման արժեքը սահմանվում է տվյալ պահին համապատասխան ծառայություն մատուցող ընկերությունների սահմանած սակագնով, որը հասանելի է դառնում հաճախորդին առաքման եղանակը ընտրելու պահին։
Հետվերադարձի կարգը
Ապրանքը չհավանելու դեպքում, առաքմանը հետևող 15 րոպեների ընթացքում հաճախորդը կարող է վերադարձնել ապրանքը առաքիչին, որի պարագայում հետադարձ առաքումը կլինի անվճար։
Օգտատերն իրավունք ունի կայքի միջոցով ձեռքբերված պատշաճ որակի, չօգտագործված ապրանքը հետ վերադարձնել կամ փոխարինել իրեն հանձնելու պահից 14 օրվա ընթացքում։ Ապրանքը վերադարձնելու կամ փոխարինելու մասին գնորդի պահանջը բավարարվում է, եթե ապրանքը չի օգտագործվել, պահպանված են դրա սպառողական հատկանիշները: Ապրանքի վերադարձը իրականացվում է Օգտատիրոջ հաշվին։ Օգտատերն իրավունք չունի հրաժարվել պատշաճ որակի ապրանքից, որն ունի անհատական-սահմանված հատկություններ եթե նշված ապրանքը կարող է օգտագործվել միայն այն ձեռք բերող գնորդի կողմից կամ անհատական չափերով է կարված։
Եթե Օգտատերը հրաժարվում է ապրանքից, մենք վերադարձնում ենք Օգտատիրոջ առցանց վճարած գումարը՝ ապրանքը հետ ստանալու պահից ոչ ուշ քան 10 օրվա ընթացքում: Օգտատիրոջ կողմից ապրանքը հետ վերադարձնելու պահանջը պետք է ձևակերպվի էլ. նամակի տեսքով՝ էջում նշված էլ. հասցեին։